«Միսս Վենեսուելա»-ի սպանության մասնակիցները դատապարտվել են ազատազրկման
Վենեսուելայի դատարանը «Միսս Վենեսուելա 2014» մրցույթի հաղթող Մոնիկա Սպիրի եւ նրա ամուսնու սպանության երկու մասնակիցներին դատապարտել է ազատազրկման: Նրանք բանտում կանցկացնեն 4 տարի, քանի որ երկրի օրենսդրությունն արգելում է անչափահասներին դատապարտել 4-ից ավելի տարով:
Ավելի վաղ այս գործով դատապարտվել էր եւս 3 հոգի: Մոնիկային եւ նրա ամուսնուն սպանել էին 2014 թվականին: Նրանց երեխան հրազենային վնասվածք էր ստացել: