211652_close_icon

Իրանի հետ համաձայնագիրը չի վերածվի պայմանագրի. ԱՄՆ Սենատը չի ընդունել փոփոխությունների նախագիծը

views-count1099 դիտում article-date 18:20 29-04-2015
Միացյալ Նահանգների Սենատը չի ընդունել ներկայացված փոփոխությունների մասին նախագիծը, որով առաջարկվում էր Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը վերածել պայմանագրի: Ինչպես հաղորդել է BBC-ն, նախագծին, որի հեղինակը հանրապետական Ռոբերթ Քորքորն է, դեմ են քվեարկել Սենատի անդամներից 57-ը: Բացի այդ, Սենատի մի քանի անդամներ առաջարկել են փոփոխություններ մտցնել, մասնավորապես, Իրանից պահանջել ճանաչել Իսրայելը որպես ինքնիշխան պետություն:

Նմանատիպ նյութեր