Չեխիայի Սենատը վավերացրել է ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման համաձայնագիրը
Չեխիայի Սենատն այսօր վավերացրեց Եվրամիության հետ Վրաստանի ասոցացման համաձայնագիրը: Սենատը վավերացրելէ նաև համապարփակ ազատ աևտրի մասին համաձայնագիրը:
Ինչպես հաղորդում է Վրաստանի ԱԳՆ-ն, քվեարկությունն անցել է միաձայն: Քվեարկութւունից առաջ սենատի անդամները քննարկել են Վրաստանի եվրաինտեգրման գործընթացում գրանցված առաջընթացը:
Քանի որ Չեխիայի խորհրդարանը կազմված է 2 պալատներից, վավերացումը պահանջում էր 2 պալատների համաձայնությունը: