211652_close_icon

Ռուսաստանում արգելվել է Նավալնիի կուսակցության գործունեությունը

views-count937 դիտում article-date 15:18 29-04-2015
ՌԴ Արդարադատության նախարարությունը չեղյալ է հայտարարել ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի ղեկավարած «Առաջընթաց» կուսակցության գրանցումը, որը վերջերս ստեղծել էր կոալիցիա 6 այլ կուսակցությունների հետ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Նախարարությունում գտել են, որ կուսակցությունը չափազանց ուշ է գրանցման հայտ ներկայացրել: Ըստ Ռուսաստանի օրենսդրության՝ կուսակցությունը պարտավոր է իր մասնաճյուղերի առնվազն կեսը 6 ամսում գրանցել երկրի տարբեր հատվածներում, որից հետո միայն կարող է հայտ ներկայացնել նախարարություն: Անձամբ Նավալնին իր բլոգում գրել է, որ հանգիստ է վերաբերվում նախարարության որոշմանը, սակայն բողոքարկելու է որոշումը ընդհուպ մինչև Եվրադատարան:

Նմանատիպ նյութեր