Ձնահոսք՝ Էվերեստի գագաթին. տեսանյութ
Նեպալում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով աշխարհի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի գագաթներից մեկից ձնահոսք էր [url=https://shamshyan.com/hy/article/2015/04/26/50931/]տեղի ունեցել[/url], ինչի հետեւանքով ստորոտում տեղակայված լեռնագնացների ճամբարը ծածկվել էր ձյան շերտով:
Մի քանի տասնյակ լեռնագնացներ հայտնվել էին ծուղակում: Հայտնի է, որ նրանցից 18-ը զոհվել են, ոմանք՝ ծանր վիրավորվել: Մոտ 20 հոգի անհետ կորած են համարվում: Նրանց թվում է նաև Google ընկերության թոփ մենեջեր Դանիել Ֆրեդինբուրգը:
Ներկայացնում ենք տեսանյութը: