Ժենգյալով հացի փառատոն` Ծաղկաշատում
ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը, ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ծրագրի շրջանակներում, ապրիլի 29-ին Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղի Նիկոլ Դումանի տուն-թանգարանի տարածքում առաջին անգամ կազմակերպելու է «Ժենգյալով հացի փառատոն»:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության յուրաքանչյուր շրջան փառատոնին ներկայանալու է արցախյան ամենաճանաչված ուտեստի՝ ժենգյալով հացի պատրաստման գործում հմուտ և արհեստավարժ մասնակիցներով: Փառատոնին ներկայացվելու է Ժենգյալով հացի պատրաստման ողջ գործընթացը, որն ուղեկցվելու է ուտեստի հետաքրքիր մատուցմամբ:
Փառատոնը կուղեկցվի ավանդական հյուրասիրությամբ, հետաքրքիր խաղ-մրցույթներով, համերգային ծրագրով, արցախյան մշակույթի ներկայացման այլ միջոցառումներով: