Ինդոնեզիայում բանտարկյալը մահապատժից առաջ ամուսնացել է
Ավստրալացի Էնդրյու Չանը, որն Ինդոնեզիայում թմրանյութերի շրջանառության համար դատապարտվել է մահապատժի, ամուսնացել է:
Բանտում տեղի ունեցած հարսանեկան արարողությանը ներկա են եղել զույգի բարեկամները: «Սա շատ դժվար ժամանակաշրջան է մեզ համար, բայց Էնդրյուի եւ նրա ընկերուհու համար երջանկության պահ է գտնվել: Հուսով ենք, որ երկրի նախագահը բարեգութ կգտնվի եւ համաներում կշնորհի Չանին, որպեսզի նորապսակները երջանիկ լինեն»,-ասել է բանտարկյանի եղբայրը:
Չանը բանտում է 2006 թվականից: Նրա մահապատիժը նախատեսվում է մեկ օր հետո: Չանի հետ մահապատժի կենթարկվեն եւս 5 օտարերկրացիներ: