Վիրջինիայում բանտարկյալը հիվանդանոցում կրակ է բացել
CBS հեռուստաընկերությունը հայտնել է, որ ԱՄՆ Վիրջինիա նահանգի հիվանդանոցներից մեկում անհայտ անձը կրակ է բացել: Ըստ հեռուսաընկերության տեղեկությունների՝ հիվանդանոցում բուժման կուրս է անցել մի բանտարկյալ, ով հավանական է, որ ցանկացել է փախնել:
Ներկայումս բժշկական հաստատության շենքը շրջափակել են ոստիկանները: Դադարեցվել է նոր հիվանդների ընդունումը հիվանդանոց: Ոստիկանները փնտրում են հիվանդանոցից անհետացած բանտարկյալին: