Նյու Յորքն անջատում է լույսերը` հանուն թռչունների
ԱՄՆ Նյու Յորք նահանգը թռչունների եղանակային միգրացիաների ժամանակ սահմանափելու է բերձրահարկերի լուսավորությունը: Խնդիրն այն է, որ վառ լուսավորված շենքերը գրավում են թռչուններին եւ վերջիններս բախվում են ապակիներին:
Գիտնականների տվյալներով` ԱՄՆ-ում տարեկան լուսային «թակարդների» զոհ է դառնում մոտ մեկ միլիարդ թռչուն: Այդ պատճառով էլ այսուհետեւ շենքերի արհեստական լուսավորությունը թռչունների միգրացիայի սեզոնին կանջատվի 23:00-ից մինչեւ լուսաբաց:
Հայտնի է, որ գարնանը եւ աշնանը չվող թռչունները կողմնորոշվում են աստղերով, մինչդեռ վառ արհեստական լուսավորությունը մոլորեցնում է նրանց եւ շեղում ճանապարհից: