Երևանում արագաչափ սարքի մոտ 28-ամյա վարորդը Opel-ով բախվել է ոստիկանության ծառայողական ավտոմեքենային. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում Երևան քաղաքի Անդրանիկի 129 շենքի բնակիչ, 28-ամյա Արթուր Համբարձումյանը իր վարած Օpel մակնիշի 34 ՍR 395 համարանիշի ավտոմեքենայով Բագրատունյաց պողոտայում՝ արագաչափ սարքի դիմաց, բախվել է Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ, 28-ամյա Գագիկ Ավագյանին ամրակցված, այդ պահին նշված հատվածում կայանված վիճակում գտնվող ծառայողական Chevrolet մակնիշի 317 ՈՍ 02 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Համբարձումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գրիգոր Թամոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Chevrolet-ը հաշվառված է ՀՀ Ոստիկանության հաշվեկշռում, իսկ Գ. Ավագյանը աշխատում է ոստիկանության ՊՊԾ գնդում, կոչումով ավագ սերժանտ է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի