211652_close_icon
views-count23461 դիտում article-date 21:30 09-11-2016

Մահվան ելքով վրաերթ Արտաշատ քաղաքի արագաչափ սարքի մոտ. 74-ամյա հետիոտնը տեղում մահացել է

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 44-ամյա Զավեն Հակոբյանը Երևան-Երասխավան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում իր վարած Ford Transit մակնիշի 34 MS 170 համարանիշի ավտոմեքենայով արագաչափ սարքի դիմաց վրաերթի է ենթարկել Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի բնակիչ, 74-ամյա Լիզա Ջանյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ա. Հարությունյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է ավագ քննիչ Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը՝ բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը: [color=#CC0000]Ծանուցում. [/color]Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր