1540 դիտում
09:46 28-04-2015
«Իդեալ» շինանյութի խանութ-սրահներում հարկային ստուգումներ են սկսվել. ՀԺ
«Մեզ հասած տեղեկությունների համաձայն, «Իդեալ» շինանյութի խանութ-սրահներում, որտեղ, ըստ լուրերի, բաժնեմաս ունի նաև Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը, սկսվել են հարկային ստուգումներ ու խոսվում է բազմաթիվ աշխատողների կրճատումների մասին:
Խոսքը մոտ 100 աշխատակցի մասին է և, ընդ որում, այն աշխատակիցների, որոնք մոնտաժման աշխատանքներ են կատարում, օրինակ առաստաղներ ապամոնտաժում կամ տեղադրում: Երեկ «Իդեալից», անդրադառնալով թեմային, մեզ վստահեցրեցին, որ իրենց մոտ «ո՛չ հարկային ստուգումներ կան, ոչ կրճատումներ»: Նշենք նաև, որ Ներսիկ Նազարյանին պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետները վերջնականապես դադարել են գոյություն ունենալ: Վերջին «Մոսկվիչկան», որ գործում էր Հյուսիսային պողոտայում, վեր է ածվել «Պարմա» սուպերմարկետի»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2284 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»
1795 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»