24254 դիտում
14:12 27-04-2015
Պարզվել է՝ Երևանում խոշոր ավտովթարի հեղինակը. վթարի վայրում բնական կարիքները հոգացողը եղել է Նուբարաշենում հայտնի Վեսմիրի 26-ամյա տղան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի հետաքննիչ Էդիկ Պողոսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է՝ ապրիլի 17-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հեղինակի ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Nissan Teana մակնիշի 88 LL 505 համարանիշի ավտոմեքենան վարել է Նուբարաշեն գ 9 թաղամասի 6-րդ հողակտորի բնակիչ, 26-ամյա Վահան Վեսմիրի Հովսեփյանը, ով վթարից հետո փորձել էր դիմել փախուստի, իսկ հետո դեպքի վայրում անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել հասարակության նկատմամբ՝ դրսում հոգալով բնական կարիքը:
Վթարի վայրում ինչ-որ անձինք փորձում էին ՃՈ աշխատակիցներին ու հետաքննիչին ներկայացնել մեկ այլ անձի, որ մեքենան նա է վարել:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վարորդի հայրը՝ Վեսմիրը, Նուբարաշենում հայտնի է որպես «Էլեկտրացանցի Վեսմիր», ով այնքան էլ բարի համբավ չունի նուբարաշենցիների շրջանում, իսկ ժամանակին մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան էլեկտրացանցի պետ Վեսմիրի կատարած չարաշահումների մասին, անգամ տեղեկություններ տարածվեցին, որ այդ հրապարակումներով զբաղվել են իրավապահ մարմիննիները:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/04/17/50019/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 17-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Աթենքի փողոցում՝ Հրազդան մարզադաշտի հարևանությամբ, բախվել էին Nissan Teana մակնիշի 88 LL 505 համարանիշի, Mitsubishi մակնիշի 31 OS 457 համարանիշի և Mitsubishi Grandis մակնիշի 31 OS 617 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն եղել:
Բախումից հետո դեպքի վայրում հավաքվածները ասել էին, որ Nissan Teana-ի վարորդը ավտոմեքենայով դիմել էր փախուստի՝ մեքենան կայանելով վթարից բավականին հեռու, որտեղից նույնպես փորձել էր դիմել փախուստի սակայն ՃՈ աշխատակիցները կարողացել էին կանխել նրա փախուստը:
Որոշ ժամանակ անց Nissan-ի վարորդը դուրս էր եկել ավտոմեքենայից, անհարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքացիների նկատմամբ դրսում հոգալով իր բնական կարիքը: Օպերատիվորեն վթարի վայր էին ժամանել նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ովքեր փորձել էին կարգի հրավիրել Nissan-ի երիտասարդ վարորդին:
Մոտ 10 րոպե վթարի վայրում գտնվելուց հետո երիտասարդը, ով, ըստ հավաքվածների, գտնվում էր ոչ սթափ վիճակում, նստել էր տաքսի և հեռացել:
Վթարի վայր էր ժամանել Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի ավագ հետաքննիչ Էդիկ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել էին Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Nissan-ը հաշվառված է Երևանի բնակիչ Համլետ Բեգլարյանի անվամբ:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+