211652_close_icon
views-count295 դիտում article-date 11:06 25-04-2015

Լրագրողների գործունեությանը խոչընդոտելով՝ ոստիկանությունը նախ խախտել է լրագրողի անձեռնմխելիությունը. ՀԱ

«Հայոց Աշխարհ» օրաթերթը գրել է. ««Լրագրողն ունի որոշակի անձեռնմխելիություն իր մասնագիտական գործունեությունը կատարելիս, և նա պարզապես պարտավոր է լուսաբանել տեղի ունեցող իրադարձությունները օբյեկտիվորեն և հանրության տեղեկացված լինելու իրավունքն ապահովել: Մինչդեռ լրագրողների գործունեությանը խոչընդոտելով՝ ոստիկանությունը նախ խախտել է լրագրողի անձեռնմխելիությունը, թույլ չի տվել, որ նա անաչառորեն լուսաբանի դեպքի վայրում կատարվածը, ինչպես նաև հանրությանը զրկել է տեղեկություն ստանալու իրավունքից: Դա քրեորեն պատժելի արարք է համարվում: Լրագրողները պետք է հետևողական լինեն և իրենց նկատմամբ կատարված անօրինականությունների համար պատասխանատվության ենթարկեն մեղավորներին: Ես պատրաստ եմ նրանց անվճար փաստաբանական աջակցություն ցուցաբերել»,- մեր թղթակցին ասաց փաստաբան ՆԻԿՈԼԱՅ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ»:

Նմանատիպ նյութեր