Ամերիկյան ավտոարտադրող «Ford Motor»-ը հայտարարել է ԱՄՆ-ում 390 հազար ավտոմեքենայի հետկանչի մասին
Ամերիկյան ավտոարտադրող «Ford Motor»-ը հայտարարել է ԱՄՆ-ում 390 հազար ավտոմեքենայի հետկանչի մասին՝ դռան կողպեքի մեխանիզմի աշխատանքում թերություն ի հայտ բերելուց հետո։
Ինչպես տեղեկացնում է «ria.ru»-ն, հետկանչը տարածվում է «Ford Fiesta», «Ford Fusion» և «Lincoln MKZ» մոդելների վրա, որոնք արտադրվել են Մեխիկոյում 2012-14 թթ. ընթացքում։
Ընկերությունում հայտարարել են, որ թերության հետևանքով այդ մոդելների դռները կարող են ընթացքի ժամանակ բացվել։
Ավտոարտադրողի տվյալներով՝ թերության հետևանքով արդեն 2 մարդ վնասվածք է ստացել։