Վարդենիսի հոգեբուժարանում հոգեկան հիվանդներից մեկը ծեծել է մեկ այլ հիվանդի
Սամվել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի 7-րդ բաժանմունքի իր հիվանդասենյակում , դիտավորությամբ ձեռքով հարվածել է նույն բաժանմունքի բնակիչ Լեոնիդ Մադունցի պարանոցին և կրծքոսկրին` վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Կատարած հանցագործության համար Ս. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր-ի 118-րդ հոդվածով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռaնալը: Գործը քննվելու է Մարտունու ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: