Շփման գծում դիտարկում է անցկացվելու
ԵԱՀԿ գործող նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ապրիլի 27-ին հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում անցկացվելու է դիտարկում:
Ադրբեջանական Apa-ի փոխանցմամբ՝ դիտարկումը ադրբեջանական Գերանբոյի շրջանի Զեյվա գյուղից ոչ հեռու անցկացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, դաշտային օգնականներ Եվգենի Շարովը և Սայմոն Էիլլերը:
Հայկական կողմից այն կանցկացնեն Ա. Կասպշիկի դաշտային օգնականներ Ժիրի Աբերլեն և Պետեր Սվեդբերգը: