211652_close_icon
views-count1805 դիտում article-date 10:26 31-03-2015

Շփման գծում դիտարկում է անցկացվելու

Ապրիլի 1-ին ԵԱՀԿ գործող նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը ԼՂՀ և Ադրբեջանի հակամարտ ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու, հաղորդում է Apa գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին: Հայկական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն, Խրիստո Խրիստովը և Սայմոն Թիլլերը: Հակառակ կողմից դիտարկմանը Թովուզի շրջանի Կոխանեբի գյուղի մոտակայքում կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը և Պետեր Շվեդբերգը:

Նմանատիպ նյութեր