The Daily Mail-ը՝ Հայաստանում Քլոե Քարդաշյանին ազգային պարին ծանոթացնելու մասին. լուսանկարներ
Բրիտանական հեղինակավոր The Daily Mail պարբերականը կրկին անդրադարձել է Քարդաշյան քույրերի հայաստանյնա այցին: Այս անգամ լուսանկարներով ներկայացնելով նրանց՝ Megerian Carpet Armenia գորգերի ֆաբրիկայում հյուրընկալվելը:
Լուսանկարներում երևում է, թե ինչպես են Տերյան կենտրոնի պարուհիները սովորեցնում Քլոե Քարդաշյանին հայկական ազգային պարի շարժումներ: Բացի այդ, կենտրոնի անդամները Քարդաշյան քույրերին էին նվիրել հայկական տարազներ, զարդեր: