211652_close_icon
views-count3046 դիտում article-date 21:44 24-04-2015

Փրկարարներն անցել են ուժեղացված ծառայության

Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով փրկարար ծառայության ստորաբաժանումները անցնել են ուժեղացված ծառայության: Ժամը 06.15-ից հրշեջ-փրկարարական ջոկատները իրականացնում են ուժեղացված հերթապահություն հանրապետության տարածքում. Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հերթապահություն է իրականացնում տասը մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը, Իջևան քաղաքի Ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրի մոտ հերթապահություն է իրականացնում մեկ մարտական հաշվարկ, իսկ ժամը 19.04-ից ևս մեկ հաշվարկ գտնվում է Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի եկեղեցու մոտ: *** Հիշեցնենք, որ Ապրիլի 22-25-ը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով փրկարար ծառայության ստորաբաժանումները Երևան և էջմիածին քաղաքներում անցնելու են ուժեղացված ծառայության: Հերթապահություն է իրականացվելու Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպվող «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» միջազգային ֆորումի, Հանրապետության հրապարակում «System of a Down» ռոք խմբի և Հավաքական սիմֆոնիկ նվագախմբի համերգների, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողության, Հանրապետության հրապարակից Ծիծեռնակաբերդ Ջահերով երթի և Էջմիածին քաղաքում` Ցեղասպանության զոհերի Սրբադասման կարգի ընթացքում: Երևան քաղաքի ամբողջ տարածքում նույնպես կիրականացվի օպերատիվ հերթապահություն:

Նմանատիպ նյութեր