211652_close_icon

Ստամբուլում ոստիկանները ծեծել են Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառման մասնակիցներին. տեսանյութ

views-count7897 դիտում article-date 19:37 24-04-2015
Թուրքիայի ոստիկանության հատուկ ջոկատայինները հարձակվել են Ստամբուլի տեխնիկական համալսարանի ուսանողների վրա, որոնք Հայոց ցեղասպանությանը նվիրված բողոքի միջոցառում էին կազմակերպել: Ստամբուլի տեխնիկական համալսարանի տարածքում քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» երիտասարդական կուսակցության նախաձեռնությամբ ուսանողները Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման միջոցառում էին կազմակերպել՝ կրելով Հրանտ Դինի, Սևակ Շահին Բալըքչըի և 1915-ի ապրիլի 24-ին ձերբակալված ու մահվան ուղարկված հայ մտավորականների լուսանկարները, ինչպես նաև բացականչել՝ «առերեսվեք Հրանտի հետ, Ցեղասպանության հետ»։ Համալսարանի անվտանգության աշխատակիցներն ու ոստիկանները փորձել են ուսանողներից խլել պաստառները, որի ժամանակ որոշ ոստիկաններ ուժ էին կիրառել ուսանողների դեմ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր