Մեր նախնիները ցեղասպանություն չեն իրականացրել. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գալիպոլիի հաղթանակին նվիրված իր ելույթում կրկին հայտարարել է, թե Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանություն չի իրագործվել, գրում է թուրքական Today's Zaman-ը:
«Մեր նախնիները ցեղասպանություն չեն իրականացրել, և այդ բոլոր պնդումներն անհիմն են»,-ասել է նա: Ավելին, հավելել, թե «հայկական հանցավոր խմբերն են ստիպել Օսմանյան Թուրքիայի ղեկավարությանը տարհանել հայերին երկրի մի հատվածից մյուսը»:
Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին վերջինս կրկին հայտատարել է, թե Թուրքիան խաղաղության ձեռք մեկնեց Հայաստանին, սակայն ձեռքը մնաց օդում: