Մենք սգում ենք բոլոր զոհերի համար. Ջեյմս Ուորլիք
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:
Ամերիկացի համանախագահը գրել է. «Աշխատելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ մենք հիշում ենք նաև Օսմանյան կայսրության վերջին օրերին տեղի ունեցած կոտորածներն ու տառապանքները և սգում բոլոր զոհերի համար»: