2428 դիտում
10:39 24-04-2015
Այն ալիքը, որ մեզանում անվանում են Հայոց ցեղասպանության ճանաչման «ցունամի», իսկապես տպավորիչ է. ՀԱ
«Այն ալիքը, որ մեզանում անվանում են Հայոց ցեղասպանության ճանաչման «ցունամի», իսկապես տպավորիչ է,- գրել է «Հայոց Աշխարհ» օրաթերթը:- Հարկավ, տարելիցի նախաշեմին եղելությունը հստակ բնորոշելով, Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող շուրջ երկու տասնյակ պետությունների շարքը համալրեց Ավստրիան: Շատ հավանական է, որ տարիներ առաջ մի հայտարարություն ընդունած Գերմանիան այսօր, Բունդեստագի նիստում, մի կողմ դնի պայմանական ձևակերպումները և արդեն շատ ավելի հստակ ու որոշակի, հենց ցեղասպանություն բնորոշելով, ճանաչի ու դատապարտի ոճիրը:
Սակայն եթե անգամ թուրքական սպառնալիքներն իրենց դերը կատարեն ու Գերմանիայի խորհրդարանը, ղեկավարությունը ընկրկի՝ բավարարվելով ընդհանուր ձևակերպումներով, միևնույն է, տեղաշարժը, տրամադրությունների ու մոտեցումների փոփոխությունը նկատելի է: Եվ դա հենց նշված «ցունամիի» ալիքներից մեկի ազդեցության հետևանք է:
Խնդիրն այն չէ, որ նորանոր կամ բազմաթիվ այլ պետություններ ճանաչեցին և դատապարտեցին: Ավելի շատ ականատես եղանք, որ քաղաքակրթական ու արժեհամակարգային նախապատվությունների առումով կարևոր այդ քայլը նախկինում արդեն կատարած պետությունները, այսպես ասենք՝ նորոգեցին կամ թարմացրին իրենց դիրքորոշումը, ևս մեկ անգամ հավաստելով այն» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։
Նմանատիպ նյութեր
1459 դիտում
15:53 21-03-2023
Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը քայլ էր՝ խթանելու ճանաչման գործընթացը. Տաբեա Ռյոսներ
4220 դիտում
10:42 30-03-2015
Հզոր երկրաշարժ՝ Պապուա Նոր Գվինեայում. սպասվում է ավերիչ ցունամի
Այս բաժնից
1051 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1282 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»