41825 դիտում
17:49 09-02-2015
Աշոտ Աղաբաբյանը խոստացավ տերյանական օրեր հայտարարելու առաջարկով հանդես գալ. News-book
«Վահան Տերյան. անտիպ և անհայտ էջեր» գիրքն արդեն հայ ընթերցասերների սեղանին է: Վահան Տերյանի ծննդյան 130-ամյակի կապակցությամբ քնարերգուի ծոռը` Գևորգ Էմին- Տերյանն, ամբողջացրել է բանաստեղծի տարբեր ժամանակներում գրված նամակները, հոդվածները այս գրքում:
Այսօր` «Վահան Տերյան. անտիպ և անհայտ էջեր» գրքի շնորհանդեսի ժամանակ գրքի հեղինակ Գևորգ Էմին-Տերյանը նշեց, որ Խորհրդային միության տարիներին բանաստեղծի ստեղծագործությունները խմբագրել են, սրբագրել են: Նրա խոսքով` այս գիրքը հնարավորություն կտա ճանաչելու իրական՝ հայրենասեր Տերյանին, ով ներկայացվում է որպես հանուն կոմունիզմի կյանքը տվող մարդ:
«Շուրջ մեկ դար է բաժանում մեզ Տերյանի մահից, բայց, ցավոք, մենք շատ բան դեռ չգիտենք նրա մասին: Չգիտենք, որ նա եղել է դաշնակցական, հետո եղել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, հետո նաև եղել է Կոմունիստական կուսակցությունից: Կոնֆլիկտ է ունեցել Խորհրդային միության առաջին դեմքերի՝ Լենինի, Ստալինի հետ ու պատճառը եղել է Հայաստանը: Ի տարբերություն իր ընկերների` նա չի համաձայնել Հայաստանի մասնատման ողբերգության հետ և արժանացել է հալածանքների: Անգամ որոշում է կայացվել նրան ռազմաճակատ ուղարկելու մասին, այն դեպքում, երբ Տերյանը հիվանդ էր թոքախտով»,- պատմեց գրքի հեղինակը:
Շնորհանդեսին ներկա գրականագետներն ընդգծեցին գրքի կարևորությունը, քանի որ ըստ նրանց` գիրքը պատկերում է հայ բանաստեղծի իրական դիմանկարը:
Գրքի մեկենաս, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը կառավարությանը կոչ արեց Վահան Տերյանի տուն-թանգարան ստեղծել: Ըստ նրա, եթե այդքան շատ ֆինանսներ չծախսեն խաղատներ կառուցելու համար, ապա բանաստեղծի տուն-թանգարանը կհաջողվի բացել:
Շնորհանդեսին ներկա ՀԿԿ-ական պատագամավոր Աշոտ Աղաբաբյանից NewsBook-ը հետաքրքրվեց, թե նա արդյո՞ք, որպես պատգամավոր, պատրաստվում է Վահան Տերյանի տուն-թանգարանը բացելու և տերյանական օրեր հայտարարելու առաջարկով հանդես գալ, պատգամավորը խոստացավ նման առաջարկով հանդես գալ:
«Անպայման պետք է աջակցեմ, ինչ խոսք, որ Տերյանի տուն-թանգարանը լինի: Նոր Տերյանը ուրիշ բան է, իսկ առաջվա` մեր երիտասարդ տարիների սովորած Տերյանը, այլ»,- ասաց պատգամավորը:
Մանրամասներն[url=http://news-book.org/?p=49580%2Fashot%20axababyany%20xostacav%20teryanakan%20orer%20haytararelu%20arajarkov%20handes%20gal%20lusankarner&l=am]՝ այստեղ[/url]
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 126+
126+
Նմանատիպ նյութեր
1992 դիտում
21:21 12-03-2015
Ժամանակն է դուրս գալ զոհի կերպարից. Քաղաքագիտության ամբիոնի վարիչը` Ցեղասպանության մասին. News-book
1895 դիտում
16:25 14-09-2016
Եվրահանձնաժողովը մտադիր է ԵՄ մուտք գործողների ավտոմատացված տեղեկատվական համակարգ ստեղծելու առաջարկով հանդես գալ
4298 դիտում
10:40 16-10-2016
Մերկելը մտադիր է հանդես գալ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու առաջարկով