Քիշնևում խոչընդոտել են թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի` Հայոց ցեղասպանությանը նվիրված «Սպի» ֆիլմի ցուցադրությանը
Քիշնևի «Օդեոն» կինոթատրոնում ցուցադրվելիք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված թուրք կինեռեժիսոր Ֆաթիհ Աքիմի՝ «Սպի» ֆիլմի ցուցադրությունը չի կայացել, հաղորդում է Rosbalt-ը:
Քիշնևի հայ համայնքի ներկայացուցիչ Ստանիսլավ Վարդանյանի խոսքով՝ ֆիլմի ցուցադրությունից ընդամենը րոպեներ առաջ հայտարարվել է, որ այն չի ցուցադրվելու:
Որպես պատճառաբանություն՝ կինոթատրոնի տնօրինությունը նշել է «հնարավոր բախումները»:
Հայ համայնքի մեկ այլ ներկայացուցչի՝ Էռնեստ Վարդանյանի խոսքով՝ ֆիլմի ցուցադրությունը չեղյալ հայտարարելը քաղաքական դրդապատճառներ ունի:
«Դրանում շրջանառվում են երկու երկրների անունները»,-ասել է նա: