Ոչ մի պատճառ չկա Եմենին ժամանակակից զենք առաքել մի իրավիճակում, որը դուրս է եկել խելամիտի շրջանակներից. Պենտագոն
ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտահոգված է Եմենի ափերին Իրանի բեռնատար նավերի մոտենալու փաստով, որոնք կարող են զենք փոխադրել:
Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, Քարթերը նշել է, որ ոչ մի պատճառ չկա ժամանակակից զենք առաքել մի իրավիճակում, որը դուրս է եկել խելամիտի շրջանակներից:
ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավարը նշել է, որ չի պատրաստվում պատմել, թե ինչ է անելու ԱՄՆ-ը, ու չի մեկնաբանել դեպի Եմեն ուղևորվող իրանական նավերի դեմ հնարավոր օպերացիա իրականացնելու հարցը: