Խաղաղ կարգավորման հարցերով կոնտակտային խմբի հանդիպումը ձգձգվում է Ուկրաինայի մեղքով
Խաղաղ կարգավորման հարցերով կոնտակտային խմբի հնարավոր հանդիպման համաձայնեցման գործընթացը ձգձգվում է Ուկրաինայի մեղքով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության՝ կոնտակտային խմբում պաշտոնական ներկայացուցիչ Դենիս Պուշիլինը:
Ինչպես փոխանցում է ТАСС-ը, վերջինս նշել է, որ այս պահին փաստաթղթերի մշակման գործընթաց է ընթանում` ենթախմբերում աշխատելու օրակարգի հարցերի վերաբերյալ: Սակայն նախկինի պես Ուկրաինան ձգձգում է հանդիպման համաձայնեցման գործընթացը: :