676 դիտում
22:19 22-04-2015
Հունգարիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ է մատուցվել
Ապրիլի 19-ին Հունգարիայի 2-րդ մեծ քաղաք Դեբրեսենի Սուրբ Իշտվան եկեղեցում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով մատուցվել է Սուրբ պատարագ՝ նվիրված մեկ ու կես միլիոն նահատակների հիշատակին: Այնուհետև Սուրբ Իշտվան եկեղեցու տարածքում տեղի ունեցավ խաչքարի տեղադրման և օրհնության արարողություն: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ սփյուռքի նախարարությունը:
Բացման խոսքով հանդես է եկել Դեբրեսեն քաղաքի փոխքաղաքապետ Սաբոլկս Կոմոլեյը, որն իր խոսքում նշել է. «100 տարի առաջ հայ ժողովրդի նկատմամբ տեղի է ունեցել ցեղասպանություն, յոթ տարիների ընթացքում ոչնչացվել են Անատոլիայի և Կիլիկիայի բնակչության 2,5 միլիոն հայեր, այսինքն բնակչության ավելի քան կեսը, պարզապես այն պատճառով, որ հայ էին և քրիստանյա: Մարդիկ այս մասին տեղյակ չեն, սրա մասին միայն գիտեն Մուսա լեռան 40 օրը գրքի շրջանակներում»:
Հայ ինքնավարության փոխնախագահ Ալեքս Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել Դեբրեսեն քաղաքի քաղաքապետարանին և բնակչությանը՝ խաչքարի տեղադրման հարցում իրենց աջակցելու համար:
Այնուհետև ներկաները ունկնդրել են Կոմիտասի անվան երաժշտական խմբի կատարումները:
Ապրիլի 20-ից Հունգարիայում տեղադրվել են 42 մեծ պաստառներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Նմանատիպ նյութեր
1116 դիտում
16:20 07-04-2015
Վաշավայում անցկացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ
4369 դիտում
12:17 12-04-2015
Հռոմի Պապը պատարագ է մատուցում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին. ուղիղ միացում
Այս բաժնից
508 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ
586 դիտում
11:55 24-12-2024
Պետք է սկսել խոսել այսպես կոչված «նախկինների» մասին, և պետք է Փաշինյանից խլել այդ թեման․ Վահե Հովհաննիսյան