1265 դիտում
22:55 26-04-2019
Բուխարեստի առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ Պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին
Ապրիլի 24-ին Բուխարեստի առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում ձեռամբ Թեմակալ առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի մատուցվեց Սուրբ Պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին, որին մասնակցում էին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը, դեսպանության անձնակազմը, Ռումինահայոց միության ներկայացուցիչներ, թեմական ու ծխական խորհուրդների անդամներ, ռումինահայ համայնքի ներկայացուցիչներ, հայ և օտար հավատացյալներ։
Սուրբ Պատարագի ավարտից հետո արարողության մասնակիցները եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված խաչքարի մոտ զետեղեցին ծաղկեպսակներ և խոնարհեցին ծաղիկներ:
Դեսպան Մինասյանն իր ելույթում կարևորեց պետության, եկեղեցու և սփյուռքահայ կառույցների համագործակցաթյունը՝ կոչ անելով համախմբել հայկական ներուժը համահայկական նշանակություն ունեցող այնպիսի հիմնախնդիրների շուրջ, ինչպիսին է Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչումն ու դատապարտումը: Դեսպանը նաև հույս հայտնեց, որ ռումինահայ համայնքն ավելի ակտիվ ներգրավվածություն կունենա Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառումների, ինչպես նաև ազգային ինքնության պահպանման և Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործում:
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել նաև Ռումինիայի հայաշատ այլ քաղաքներում:
Նմանատիպ նյութեր
8044 դիտում
21:04 12-08-2018
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի կապակցությամբ Մայր Տաճարում մատուցվել է Ս. Պատարագ
Այս բաժնից
652 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
697 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
688 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են