АВВА-ի ոճով ռեստորան` Ստոկհոլմում
Շվեդական լեգենդար АВВА խմբի նախկին մասնակից Բյորն Ուլվեուսը հայտնել է Ստոկհոլմում համաշխարհային հռչակ վայելող քառյակի ոճով վայր ստեղծելու պլանների մասին: Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, նոր շինությունը մասամբ կլինի ռեստորան, մասամբ էլ՝ բեմական դահլիճ ու դերային խաղի հրապարակ:
Կենտրոնի հյուրերը կարող են դառնալ հանրահայտ «Mamma Mia!» մյուզիքլի իրենց անձնական տարբերակի աստղը:
АВВА խմբի երկրպագուներին կողջունի սպասարկող անձնակազմը, ինչպես նաև դերասանները, մինչ նրանք զբոսնելիք կլինեն տարածքում: