2098 դիտում
12:14 22-04-2015
Ադամ Շիֆը խորապես հիասթափված է Օբամայից, ով ապրիլի 24-ին կրկին չի օգտագործի ցեղասպանություն եզրույթը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը հայտարարել է, որ մեծապես հիասթափված է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայից, ով ապրիլքսանչորսյան իր ելույթում կրկին չի արտասանելու ցեղասպանություն բառը:
«Խորապես հիասթափված եմ նախագահից, ով մեկ անգամ ևս չի կարողանալու նկարագրել 1915-1923 թվականներին 1,5 միլիոն հայերի ջարդերը, ինչպես կա՝ ցեղասպանություն: Որքա՞ն պետք է սպասեն ցեղասպանության զոհերն ու նրանց ընտանիքները, մինչև մեր ազգը քաջություն ունենա առճակատման ելնելու Թուրքիայի դեմ Օսմանյան կայսրության ոճրագործ անցյալի մասին ճշմարտությունը ասելու: Եթե ոչ նախագահը, ապա ո՞վ էր այդքան ոգևորված խոսում անցյալը ճանաչելու մասին, և եթե ոչ 100 տարի անց, ապա ե՞րբ…:
Միացյալ Նահանգները երկար ժամանակ է, հպարտանում են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրենց առաջատարությամբ,երբ բարձրաձայնում են ընդդեմ գազանության, առճակատվում իրենց ու այլոց դառը անցյալի հետ: Իսկ դա չի լինել նախագահի կամ Կոնգրեսի՝ ցեղասպանությունը ժխտող քաղաքականության կողքին:
Նախորդ շաբաթ Պապն ասաց, որ հարկավոր է վիրակապել վերքը, որը շարունակում է արյունահոսել ցեղասպանությունը ժխտելու պատճառով: Ես միայն ցանկանում եմ, որպեսզի Վաշինգտոնը ականջալուր լինի նրան»,-ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/RepAdamSchiff?fref=nf]էջում [/url]գրառել է Ադամ Շիֆը:
Նմանատիպ նյութեր
2208 դիտում
18:40 16-04-2015
Թուրքիան հույս ունի, որ Օբաման չի օգտագործի «Հայոց ցեղասպանություն» եզրույթը. Վոլքան Բոզքիր
1315 դիտում
10:05 18-04-2015
Օբաման իր վերջին նախագահական շրջանում է գտնվում. չի բացառվում, որ օգտագործի «Ցեղասպանություն» եզրույթը. 168 Ժամ
4361 դիտում
16:04 24-04-2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 24-ին հանդես է եկել ուղերձով․ նա կրկին կիրառել է Ցեղասպանություն եզրույթը