211652_close_icon
views-count911 դիտում article-date 15:31 21-04-2015

Շարունակվում է Եվրամիության հետ համագործակցությունը

պրիլի 21-ին Երևանում տեղի ունեցավ ԵՄ «Տեխնածին և տարերային աղետների կանխարգելումը, պատրաստվածությունը և արձագանքումն Արևելյան գործընկերության երկրներում» (PPRD East 2) ծրագրի ազգային խորհրդատվական խմբի առաջին ժողովը: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ՏԿԱԻ, արտաքին գործերի, էկոնոմիկայի, էներգետիկայի և բնական պաշարների, առողջապահության, բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունների, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի, Գիտությունների ազգային ակադեմիայի, Հայկական Կարմիր խաչի, ինչպես նաև տարբեր միջազգային կազմակերպությունների (ՅՈՒՆԻՍԵՖ, ՕՔՍՖԱՄ, «Սեյվ դը չիլդրն») ներկայացուցիչներ: ՀՀ ՏԿԱԻ նախարարության կողմից ողջույնի խոսքով հանդես եկավ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը. - Ծրագրի առաջին փուլը Հայաստանում մեկնարկել է 2011 թ. սեպտեմբերին` «ԵՄ բնակչության պաշտպանության մեխանիզմներին ծանոթացում» խորագրով իրազեկման կոնֆերանսով: Այդ ընթացքում իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ` կադրերի վերապատրաստման, փորձագետների փոխանակման ուղղությամբ, կազմակերպվել են ուսումնավարժություններ, մշակվել է ռիսկերի կառավարման տարածաշրջանային էլեկտրոնային ատլասը: Այսօր ազդարարվում է ծրագրի 2-րդ փուլի մեկնարկը, և վստահ եմ, որ այն նույնքան արդյունավետ կլինի: Հայաստանում ԵՄ Պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աճեմյանն իր խոսքում մասնավորապես նշեց, որ իրենց հիմնական նպատակն է աջակցել Հայաստանին` աղետներին դիմակայելու հարցում: Հանդիպման սկզբում PPRD East 2 ծրագրի թիմի ղեկավար Սերգեյ Անագնոստին մանրամասն ներկայացրեց ծրագրի 2-րդ փուլում իրականացվելիք միջոցառումները: Դրանք ուղղված են լինելու. • բնակչության պաշտպանության իրավական դաշտի կատարելագործմանը, (մասնավորապես ջրհեղեղների մասին ԵՄ դիրեկտիվայի ներդրմանը). • բնակչության պաշտպանության կարողությունների զարգացմանը՝ աղետների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման ոլորտում. • ռիսկերի կառավարման էլեկտրոնային քարտեզների կատարելագործմանն ու զարգացմանը. • աղետների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը. • բնակչության պաշտպանության ԵՄ մեխանիզմների հետ կապի ամրապնդմանը: PPRD EAST 2 ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից, և 2-րդ փուլի ընդհանուր արժեքն է 5,5 միլիոն եվրո: Այն իրականացվելու է կոնսորցիումի կողմից, որի մեջ մտնում են MWH կազմակերպությունը, Դանիայի բնակչության պաշտպանության գործակալությունը, Իտալիայի CIMA կազմակերպությունը, Ավստրիական Կարմիր խաչը և Ֆինլանդիայի ճգնաժամային կառավարման կենտրոնը: Ծրագրի մասնակից երկրներն են` Հայաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Մոլդովան, Վրաստանը և Ադրբեջանը:

Նմանատիպ նյութեր