4182 դիտում
22:15 08-11-2017
Արտակարգ իրավիճակների ոլորտում Հայաստանը կշարունակի սերտ համագործակցությունը Եվրամիության հետ
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Եվրամիության «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում արևելյան տարածքում» PPRD East 2 ծրագրի ղեկավար Սերգեյ Անագնոստիի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեց PPRD EAST-2 ծրագրի իրականացման ընթացքը Հայաստանում՝ դիտարկելով այն որպես ԵՄ առաջնորդող նախաձեռնություն: Ծրագրի շրջանակում իրականացվում է արտակարգ իրավիճակների ոլորտում ինստիտուցիոնալ և օրենսդրական բազաների բարելավում, Եվրամիության բնակչության պաշտպանության մեխանիզմի փորձի փոխանակում և կիրառում՝ բնակչության պաշտպանության ոլորտում կարողությունների զարգացման նպատակով:
Կողմերը քննարկեցին նաև հեղեղումների ռիսկի կառավարման, աղետների ռիսկի գնահատման, ընդունող պետության Ազգային աջակցման համակարգի հնարավորությունների զարգացման, ռիսկային գոտիների քարտեզագրման, աղետների մասին իրազեկվածության բարձրացման, տարածաշրջանային ռիսկերի էլեկտրոնային ատլասի համալրման, բնակչության պաշտպանության կամավորական շարժմանը վերաբերող բնագավառներում արված համատեղ աշխատանքի արդյունքները:
Իր խոսքում ԱԻ նախարարն անդրադարձավ PPRD EAST-2 ծրագրի միջոցով Հայաստանում արտակարգ իրավիճակների ոլորտում Եվրամիության հետ համագործակցության հնարավորությունների ընդլայնմանն ու Հայաստանում ԵՄ փորձի կիրառմանը՝ շեշտելով փրկարարական կամավորական ուժերի ձևավորումը և աղետների կորուստների տվյալների գնահատումը (disaster data loss), ԵՄ փորձի կիրառմամբ, որպես բնակչության դիմակայունության բարձրացման կարևոր մեխանիզմ:
Կողմերը պատրաստակամություն հայտնեցին հետագայում էլ ապահովել համատեղ ծրագրերի իրականացման շարունակականությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
2320 դիտում
16:25 07-12-2017
Խորանում է Հայաստանի և Եվրամիության համագործակցությունը արտակարգ իրավիճակների ոլորտում
1739 դիտում
10:26 14-02-2019
Արտակարգ իրավիճակների ոլորտում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համագործակցությունը շարունակական է