211652_close_icon

Արագածավանի բնակիչներն իրենց ուժերով վեր խոյացրին 10 մետրանոց խորհրդանշական խաչը. չինովնիկներից ոչ մեկ ձեռք չէր մեկնել երիտասարդներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count26613 դիտում article-date 13:55 21-04-2015
Երևանից մոտ 150 կմ հեռավորության վրա գտնվող Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչները, հիմնականում՝ երիտասարդներ, երեխաներ, իրենց ուժերով քիչ առաջ գյուղի ամենաբարձր գագաթին տեղադրեցին 10 մետր բարձրությամբ և 6 մետր լայնությամբ խաչ: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խաչը տեղադրվել է այնպիսի հատվածում, որ անգամ տեսանելի է մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող թուրքական գյուղերից: Խաչի վրա երիտասարդներն ու միջին տարիքի տղամարդիկ լույսեր են տեղադրել, և գիշերային ժամերին այն վառվելու է, որպեսզի հարևան պետությունից՝ մեր պապական հողերից թուրքերը տեսնեն ու իմանան, որ գալու է հատուցման ժամանակը: Խաչը տեղադրողներն ասում էին նաև, որ այն նվիրված է Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին և մտադիր են նշված վայրը իրենց ուժերով ուխտատեղի դարձնել: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 173+
173+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր