"Անսար-Ալլահ" շարժումը չի պատրաստվում հանձնվել` չնայած արաբական կոալիցիայի ռմբակոծություններին
"Անսար-Ալլահ" շիական շարժումը, որը Եմենում պայքարում է կառավարական բանակի դեմ, չի պատրաստվում հանձնվել` չնայած արաբական կոալիցիայի ռմբակոծություններին: Այս մասին հայտարարել է հուսիների առաջնորդ Աբդուլ-Մալիկ ալ Հուսին:
Նա նշել է, որ հուսիները չեն ընդունում զենքը վայր դնելու մասին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախորդ շաբաթ ընդունած բանաձևը:
Ի դեպ, Սաուդյան օդուժը շարունակում է ավիահարվածները Յեմենի տարածքում: Հարվածներ են հասցվել Ադենի օդանավակայանին և այդ քաղաքում տեղակայված հուսիների դիրքերին: