Արաբական կոալիցիայի ռազմաօդային ուժերը Եմենում ավիահարվածներ են հասցրել խաղաղ բնակչության վրա
Սաուդյան Արաբիայի և նրա արաբական դաշնակիցների ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային 160 կմ հեռավորության վրա գտնվող Իբբ քաղաքին: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, կան բազմաթիվ զոհեր խաղաղ բնակչության շրջանում, ընդ որում` զոհերի և տուժածների մեծ մասը կանայք և երեխաներ են:
Ավիահարվածները հասցվել են քաղաքի կենտրոնում գտնվող մարզադաշտին և սպորտային համալիրին, ինչպես նաև մերձակա Խիրասա շրջանի զբոսշրջային գոտուն: Տուժել են մերձակա բնակելի շենքերը: