11645 դիտում
09:32 21-04-2015
Լոռու մարզում 28-ամյա վարորդը Nissan March-ով բախվել է երկաթե արգելապատնեշին և 30 մետր հայտնվել ձորում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ ապրիլի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի բնակիչ, 28-ամյա Արսեն Ասատրյանը Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 30 կմ հատվածում իր վարած Nissan March մակնիշի 34 CT 311 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշին և մոտ 30 մետր հայտնվել ձորում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները, ինչպես նաև ոստիկանության Վանաձորի բաժնի օպերատիվ խումբը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքնան հաշվառված է Փարաքար գյուղի Մարտի ութի փողոցի բնակիչ, 26-ամյա Անի Ավետիսյանի անվամբ:
Ավտոմեքենան ձորից դուրս է բերվել վերամբարձ կռունկի միջոցով՝ քաղաքացիների օգնությամբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
26706 դիտում
14:01 23-11-2024
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ