10007 դիտում
20:01 20-04-2015
Նոր մանրամասներ՝ Մասիս քաղաքում տեղի ունեցած վրաերթից. պարզվել է վրաերթի ենթարկված 3 դպրոցականների ինքնությունը
Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ավագ քննիչ Թառոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ ապրիլի 17-ին Արարատի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ժամը 08:50-ի սահմաններում Դաշտավան գյուղի բնակիչ, 26-ամյա Սեյրան Խալաթյանը իր վարած ГАЗ 2410 մակնիշի 27 ԼՕ 704 համարանիշի ավտոմեքենայով Մասիս քաղաքի Կենտրոնական և 3-րդ փողոցների խաչմերուկի հատվածում վրաերթի է ենթարկել Մասիս 2-րդ թաղամասի բնակիչներ՝ 14-ամյա Թաթուլ Խաչատրյանին, 14-ամյա Արման Խաչատրյանին և 14-ամյա Արտյոմ Քոչարյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկված երեխաները տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխաները սովորում են Մասիսի թիվ 1 հիմնական դպրոցում. Արմանն ու Թաթուլը սովորում են 8-րդ դասարանում, Արտյոմը՝ 7-րդ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ Ս. Խալաթյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
26712 դիտում
14:01 23-11-2024
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ