Փոփոխություններ Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբի առաջնությունների խաղացանկերում
Ինչպես [url=http://www.ffa.am/hy/1429530624]տեղեկացնում[/url] է ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբի առաջնությունների խաղացանկերում տեղի են ունեցել փոփոխություններ:
Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի հանդիպումների հեռարձակումները նույն ժամին ապահովելու նպատակով 24-րդ և 25-րդ տուրերի հետևյալ հանդիպումները կսկսվեն ժամը 14:40-ին.
24-րդ տուր
02.05.2015 «Ուլիս»-«Գանձասար»
03.05.2015 «Միկա»-«Շիրակ»
03.05.2015 «Արարատ»-«Բանանց»
25-րդ տուր
09.05.2015 «Արարատ»-«Ուլիս»
10.05.2015 «Շիրակ»-«Փյունիկ»
10.05.2015 «Ալաշկերտ»-«Գանձասար»
Հայաստանի առաջնության Առաջին խմբի 21-րդ տուրից հետաձգված «Միկա-2»-«Փյունիկ-2» հանդիպումը տեղի կունենա մայիսի 7-ին՝ ժամը 17:00-ին: