211652_close_icon
views-count746 դիտում article-date 18:57 25-09-2014

Փոփոխություններ Հայաստանի առաջնության և Հայաստանի Գավաթի խաղացանկերում

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության և Հայաստանի Գավաթի խաղացանկերում տեղի են ունեցել փոփոխություններ: Սեպտեմբերի 27-ին նշանակված Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության «Ուլիս»-«Փյունիկ» հանդիպումը տեղի կունենա ՀՖՖ տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում: Սկիզբը ժամը 16:10-ին: Սեպտեմբերի 28-ին նշանակված Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության «Բանանց»-«Շիրակ» հանդիպումը կսկսվի ժամը 14:40-ին: Հոկտեմբերի 1-ին նշանակված Հայաստանի Գավաթի 1/4 եզրափակչի «Ուլիս»-«Բանանց» հանդիպումը կկայանա «Նաիրի» մարզադաշտում: Սկիզբը ժամը 15:00-ին:

Նմանատիպ նյութեր