Եվրամիությունը արտահերթ գագաթնաժողով կհրավիրի` Հյուսիսային Աֆրիկայից դեպի ԵՄ երկրներ միգրացիայի հարցով
                        Եվրամիությունը կարող է արտահերթ գագաթնաժողով հրավիրել` Հյուսիսային Աֆրիկայից Միջերկարական ծովով դեպի ԵՄ երկրներ միգրացիայի հարցով:  Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, այս հանդիպման կոչն արել են Իտալիայի վարչապետ Մատտեո Ռենցին և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Գագաթնաժողովը կարող է կայանալ արդեն այս ուրբաթ օրը, չնայած որ դրա անցկացման վերջնական ժամկետը դեռևս գտնվում է քննարկման փուլում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

