ԻՊ զինյալները 30 եթովպացի քրիստոնյաների են գլխատել. տեսանյութ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հրապարակել է 29 րոպեանոց տեսագրություն, որում Լիբիայի ահաբեկչական տարբեր խմբավորումների անդամները գլխատում են եթովպացի քրիստոնյաների, հաղորդում է Associated Press-ը:
Քրիստոնյաներից մի քանիսին ահաբեկիչները սպանել են Լիբիայի հյուսիսային՝ Ֆեցցան շրջանում, մյուս խմբի անդամները գլխատվել են երկրի ծովափնյա հատվածում:
France-Presse-ի փոխանցմամբ՝ գլխատվել է շուրջ 30 քրիստոնյա: Հայտնի չէ, սակայն, թե ահաբեկիչները երբ էին առևանգել նրանց: