«Իսլամական պետության» զինյալները գլխատել են Ալժիրում գերեվարած ֆրանսիացուն
«Իսլամական պետություն» խմբավորման հետ կապված զինյալները գլխատել են Ալժիրում գերեվարած ֆրանսիացուն: Այս մասին հաղորդում է France-Presse-ը:
Խոսքը է 55-ամյա Հերվե Գուրդելի մասին է, որին սեպտեմբերի 21-ին առևանգել էին Ալժիրի հյուսիսում: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Նյու Յորքում ընթացող ՄԱԿ ԳԱ-ի 69-րդ նստաշրջանում հաստատել է այդ տեղեկատվությունը՝ հայտարարելով, որ ֆրանսիական ավիացիան շարունակելու է Իրաքում հարվածել զինյալների դիրքերին: