Մայքլ Դուգլասը եւ Քեթրին Զետա-Ջոնսը կրկին միասին են
«Շոու Էլլեն Դեդջեներես» հաղորդաշարի ժամանակ դերասան Մայքլ Դուգլասը, խոսելով ընտանիքի մասին, հայտարարել է, որ ինքը եւ Քեթրին Զետա-Ջոնքը կրկին միասին են, եւ նրանց միությունն ամուր է, քան երբեք:
70-ամյա Դուգլասը եւ 45-ամյա Զետա-Ջոնսը բաժանության մասին հայտարարել էին 2013 թվականին: Դուգլասի խոսքով՝ այժմ Քեթրինի հետ հարաբերությունները պարզապես հիանալի են:
Զույգն ամուսնացել էր 2000 թվականին: Հայտնի աստղերն ունեն մեկ տղա եւ աղջիկ: