211652_close_icon

Ջեյմի Վարդի. Կցանկանայի, որ իմ մասին ֆիլմում ինձ մարմնավորեր Վիննի Ջոնսը

views-count2388 դիտում article-date 22:03 19-02-2016
«Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին ասել է, որ եթե իր մասին ֆիլմ նկարահանվեր, ապա իր դերում կցանկանար տեսնել Վիննի Ջոնսին: «Այս պահին կա հավանականություն, որ ֆիլմը կնկարահանվի: Ֆիլմի հեղինակների կողմից անմտություն կլիներ բացել բոլոր գաղտնիքները, սակայն, ինչպես երևում է, նրանք իսկապես ցանկանում են ֆիլմ նկարահանել: Տեսնենք, թե ի վերջո ինչ կստացվի, սակայն ես կցանկանայի, որ իմ դերը խաղար Վիննի Ջոնսը», ասել է Վարդին: Նշենք, որ Վիննի Ջոնսը մինչև հանրահայտ դերասան դառնալը ոչ պակաս հանրահայտ ֆուտոլիստ է եղել, մասնավորապես, հանդես է եկել Ուելսի հավաքականում և «Չելսիում»:

Նմանատիպ նյութեր