211652_close_icon
views-count2241 դիտում article-date 22:07 19-04-2015

Մեր մարզիկները հայրենիք կբերեն 8 մեդալ. ՀՀ սամբոյի ֆեդերացիա

Սերբիայի Նովի-սադ քաղաքում ավարտվեցէ Եվրոպայի սամբոյի պատանեկան ու երիտասարդական առաջնությունը: Մրցումների վռրջին օրը մռր պատանիներից 87 կգ քաշային Գրիգոր Սահակյանը արժանացավ բրոնզե մեդալի: Հիշեցնենք, որ երրորդ հորիզոնականներն էին զբացեղերել նաև Հարություն Սարգսյանը /պատանի՝ 52 կգ/, Դանիել Գաբրիելյանը /պատանի 60կգ/, Արման Նիազյանը /երիտասարդ, 48կգ/, արծաթե պարգևների էին արժանացել պատանիներից Դավիթ Նալբանդյանը /81 կգ/, երիտասարդներից՝ Վոլոդյա Սարգսյանը /62 կգ/ և Միշա Նազարյանը /82կգ/, իսկ երիտասարդների առաջնության 90-կգ քաշային կարգում Էդիկ Պետրոսյանը նվաճել էր չեմպիոնի տիտղոսը: Այսպիսով մեր մարզիկները հայրենիք կբերեն 1 ոսկե, 3 արծաթե, 4 բրոնզե մեդալ:

Նմանատիպ նյութեր