Դելիում աշխատանքն է սկսել ավտոբուսի առաջին կին վարորդը
Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում հասարակական տրանսպորտի պատմության մեջ առաջին անգամ աշխատանքն է սկսել ավտոբուսի կին վարորդը:
Նա 30-ամյա Վանկադարաթխ Սարիթխան է, որը նախկինում կոմերցիոն ընկերությունում աշխատել է որպես վարորդ: Նա արդեն հայտարարել է, որ բոլոր ուղեւորների համար ապահովելու է անվտանգ փոխադրություն:
Իշխանությունները հուսով են, որ նրա օրինակին շատ կանայք կհետեւեն: Հիշեցնենք, որ Հնդկաստանում չեն դադարում տրանսպորտում աղջիկների բռնաբարության դեպքերը: