Քաղաքական էլիտան այսօր մեծ շուքով նշելու է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու հարսանյաց արարողությունը՝ գեներալ Սեյրան Սարոյանի քավորությամբ
ԵԿՄ վարչության անդամ, գեներալ, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը Երիտասարդ երկրապահների 5-րդ համագումարին ներկա չէր, քանի որ նա այսօր՝ դեկտեմբերի 21-ին, հրավիրված է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու հարսանյաց արարողությանը:
Ավելին, նա հանդիսանում է հարսանիքի քավորը: Նշենք, որ հարսանյաց արարողությունը տեղի է ունենալու Արարատի նախկին մարզպետ, ՀՀ ոստիկանապետի խորհրդական Էդիկ Բարսեղյանի ռեստորանում՝ «Ռենեսանս»-ում:
Հարսանյաց արարողությանը հրավիրված է քաղաքական ողջ էլիտան: Երիտասարդ երկրապահների համագումարից հետո հարսանիքին կմիանա նաեւ ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ, Զորավար Մանվել Գրիգորյանը: