211652_close_icon

Մարի Հարֆը չի բացառում երկրի արտաքին քաղաքականությունը առաջ տանելու նպատակով ամենատարբեր կինոընկերությունների ներգրավելու հեռանկարը

views-count712 դիտում article-date 22:03 18-04-2015
ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը հայտարարել է, որ արտաքին քաղաքականության գերատեսչությունը չի բացառում երկրի արտաքին քաղաքականությունը առաջ տանելու նպատակով ամենատարբեր կինոընկերությունների ներգրավելու հեռանկարը: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, Հարֆը նշել է, որ Պետդեպը շփվում է ԱՄՆ ոչ կառավարական կառույցները ներկայացնող ամենատարբեր մարդկանց հետ, որպեսզի խոսի նրանց հետ գերակայությունների մասին: «Նկարահանումների, սյուժեիկ ֆիլմերի, բեմադրությունների վերաբերյալ նրանց որոշումները կախված են միայն իրենցից: Նման բանակցություններում մասնակցություն են ունենում սոցցանցերի, զվարճանքի կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ մարդիկ, որոնց գործունեությունը կապված չէ կառավարության հետ», - ասել է Հարֆը:

Նմանատիպ նյութեր